18 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մակրոնն ԱՄՆ դատարան կներկայացնի «գիտական ​​ապացույցներ», որ Ֆրանսիայի առաջին տիկինը տղամարդ չէ

Մակրոնն ԱՄՆ դատարան կներկայացնի «գիտական ​​ապացույցներ», որ Ֆրանսիայի առաջին տիկինը տղամարդ չէ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիտը, պատրաստվում են ԱՄՆ դատարան ներկայացնել Ֆրանսիայի առաջին տիկնոջ կին լինելու վերաբերյալ լուսանկարչական և գիտական ​​ապացույցներ․ գրում է BBC-ն։ 

Փաստաբանը նշում է, որ Ֆրանսիայի նախագահը և տիկին Մակրոնը կներկայացնեն փաստաթղթերը զրպարտության մասին հայցի շրջանակում։ Մակրոն ընտանիքը հայցը ներկայացրել է Քենդիս Օուենսի դեմ, երբ Օուենսը հայտարարել էր, որ Բրիջիտ Մակրոնը տղամարդ է։ 

Մակրոնների փաստաբան Թոմ Քլերը նշել է, որ տիկին Մակրոնը մեղադրանքները համարել է «չափազանց վշտացնող»։

 Քլերը նշել է, որ կլինեն «գիտական բնույթի փորձագիտական ​​​​վկայություններ»՝ հավելելով, որ զույգը պատրաստ է ապացուցել, որ մեղադրանքները կեղծ են:

 «Դա գործընթաց է, որին նա (Բրիջիտ Մակրոնը – խմբ․) պետք է ենթարկվի հրապարակային ձևով։ Բայց նա պատրաստ է դա անել։ Նա վճռականորեն որոշել է անել անհրաժեշտ ամեն բան իրավիճակը շտկելու համար», – ասել է Քլերը։

 Հարցին՝ արդյոք Մակրոնները կտրամադրեն Բրիջիտի հղի ժամանակ արված լուսանկարները, փաստաբանը պատասխանել է, որ դրանք գոյություն ունեն և կներկայացվեն դատարանում։

 Քենդիս Օուենսը, որը նախկինում աշխատել է որպես մեկնաբան միլիոնավոր հետևորդներ ունեցող ամերիկյան պահպանողական Daily Wire լրատվամիջոցում, բազմիցս առաջ է քաշել այն տեսակետը, որ Բրիջիտ Մակրոնը տղամարդ է։

 2024 թվականի մարտին նա հայտարարել է, որ իր «ամբողջ մասնագիտական ​​հեղինակությունը» կդնի այդ մեղադրանքի տակ։

Ռազմագերիներ