
Արևմուտքը ցանկանում է օկուպացնել Ուկրաինայի մի մասը․ Լավրով
Արևմուտքը մտադիր չէ փոխել Վլադիմիր Զելենսկու ռեժիմը և ցանկանում է օկուպացնել Ուկրաինայի այն մասը, որը կարգավորումից հետո կգտնվի Կիևի վերահսկողության տակ։ Ինչպես գրում է РИА Новости–ն, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ուկրաինայի այն մասը, որը կմնա ներկայիս ռեժիմի վերահսկողության տակ, նրանք ցանկանում են օկուպացնել և շարունակել աջակցել այդ նացիստական կազմավորմանը, որն այժմ ղեկավարում է Զելենսկին», – ասել է նա ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդմանը տված հարցազրույցում։