19 Սեպ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիմ Չեն Ընը հետևել է անօդաչու թռչող սարքերի փորձարկումներին

Կիմ Չեն Ընը հետևել է անօդաչու թռչող սարքերի փորձարկումներին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետևել է անօդաչու թռչող սարքերի փորձարկմանը․ հաղորդում է ТАСС–ը՝ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը (KCNA) հղումով:

Փորձարկվող անօդաչու թռչող սարքերը մշակվել են գիտահետազոտական ​​ինստիտուտներում և արտադրվում են Անօդաչու ավիացիոն տեխնոլոգիաների միավորման ձեռնարկություններում: Սեպտեմբերի 18-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդը ծանոթացել է «տարբեր անօդաչու սպառազինության, այդ թվում՝ ռազմավարական և մարտավարական հետախուզական անօդաչու թռչող սարքերի և բազմաթիրախային թռչող սարքերի» բնութագրերին:

«Փորձարկումները հստակ ցույց տվեցին ռազմավարական հետախուզական անօդաչու թռչող սարքերի ռազմավարական արժեքը և նորարարական բնութագրերը, ինչպես նաև «Կըմսոն» շարքի մարտավարական հարձակողական անօդաչու թռչող սարքերի գերազանց մարտական ​​արդյունավետությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

 

 

Ռազմագերիներ