11 Հոկ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ Սենատում պատմության մեջ առաջին անգամ ներկայացվել է Պաղեստինը ճանաչող բանաձև

ԱՄՆ Սենատում պատմության մեջ առաջին անգամ ներկայացվել է Պաղեստինը ճանաչող բանաձև

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից մի խումբ սենատորներ ներկայացրել են Կոնգրեսի վերին պալատի պատմության մեջ առաջին բանաձևը, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին ճանաչել Պաղեստին պետությունը։

«Մենք կոչ ենք անում նախագահին ճանաչել Պաղեստինի ապառազմականացված պետությունը՝ համաձայն միջազգային իրավունքի», – նշվում է բանաձևում։

«Պաղեստին պետության ճանաչումը ոչ միայն գործնական քայլ է, որը Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել՝ օգնելու կառուցել ապագա, որտեղ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են ապրել ազատության, արժանապատվության և անվտանգության մեջ, այլև ճիշտ քայլ է», – ասվում է Ջեֆ Մերքլիի հայտարարության մեջ։

Պաղեստին պետությունը ճանաչել է 147 երկիր։

Ռազմագերիներ