19 Սեպ
2025
11° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անթալիայում անտառային հրդեհը մոտենում է հյուրանոցներին ու բնակելի տներին

Անթալիայում անտառային հրդեհը մոտենում է հյուրանոցներին ու բնակելի տներին

Անթալիայում անտառային հրդեհներ են, որոնք մոտենում են ափամերձ շրջանի հյուրանոցներին ու բնակելի տներին․ գրում է Milliyet թերթը։

Անտառային հրդեհի պատճառով արդեն տարհանվել են 150 տների բնակիչներ, հայտնել են տեղական իշխանությունները։

 «Հրդեհը տարածվում է, և բնակելի շենքերը վտանգի տակ են։ Քարգըջակ շրջանում մենք տարհանել ենք մոտ 50 առանձնատան բնակիչների»,– ասել է շրջանի տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյա Մուամմեր Ասըլթյուրքը։

Հրդեհը բռնկվել է Ալանիա հանգստավայրի մոտ գտնվող Ալիէֆենդի շրջանում, ուրբաթ գիշերը։

 

 

Ռազմագերիներ