20 Սեպ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիան սեպտեմբերի 22-ին կճանաչի Պաղեստին պետությունը. Մակրոնը հաստատել է

Ֆրանսիան սեպտեմբերի 22-ին կճանաչի Պաղեստին պետությունը. Մակրոնը հաստատել է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստինը սեպտեմբերի 22-ին։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին Մակրոնը հայտարարել էր դեռ հուլիսին։

«Ես խոսել եմ Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասի հետ… Ես նախագահ Աբբասին հաստատել եմ երկուշաբթի Նյու Յորքում Պաղեստին պետությունը ճանաչելու իմ մտադրությունը», – գրել է Ֆրանսիայի նախագահը։

Politico-ն նախկինում հաղորդել էր, որ Իսրայելը պատասխան միջոցներ է պատրաստում Ֆրանսիայի կողմից Պաղեստինը սեպտեմբերին ճանաչելուն ի պատասխան։ Դրանք կարող են ներառել, ի թիվս այլնի, Արևմտյան ափին անեքսիայի արագացումը և Երուսաղեմում Ֆրանսիայի հյուպատոսության փակումը։

Ռազմագերիներ