20 Սեպ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայում փրկել են Լա Մանշով Մեծ Բրիտանիա հասնել փորձող ավելի քան 20 ներգաղթյալի

Ֆրանսիայում փրկել են Լա Մանշով Մեծ Բրիտանիա հասնել փորձող ավելի քան 20 ներգաղթյալի

Ֆրանսիայի հյուսիսում փրկարար ծառայություններն օգնություն են ցուցաբերել ավելի քան 20 միգրանտի, որոնք փորձում էին Լա Մանշի նեղուցով Մեծ Բրիտանիա հասնել․ հայտնում է РИА Новости–ն՝ Լա Մանշի և Հյուսիսային ծովի ծովային պրեֆեկտուրային հղումով։

Հաղորդվում է, որ Փրկարարական գործողությունների կենտրոնը Minck նավ և մոտորանավակ է ուղարկել Գրավլինի ափերի մոտ՝ նավակով ճամփա ընկած և դժվարին կացության մեջ հայտնված մարդկանց օգնելու համար։ Նրանցից 23–ը փրկվել են, մյուսները որոշել են շարունակել իրենց ճանապարհը։  

Փրկված միգրանտները վերադարձվել են Ֆրանսիայի ափեր։

Անօրինական ներգաղթյալները հաճախ փնտրում են ցանկացած հնարավորություն՝ Մեծ Բրիտանիա հասնելու և փախստականի կարգավիճակ ստանալու համար, ինչը հնարավորություն է տալիս օգտվել ֆինանսական նպաստներից և սոցիալական ծրագրերից։

Ռազմագերիներ