
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան ճանաչել են Պաղեստին պետությունը
Կիրակի Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան պաշտոնապես ճանաչեցին են Պաղեստին պետությունը՝ արձագանքելով Գազայի պատերազմից առաջացած հիասթափությանը և աջակցելու երկու պետությանն խաղաղության հասնելու նպատակին. գրում է Reuters-ը։ Սակայն սպասվում է, որ այդ քայլը կզայրացնի Իսրայելի գլխավոր դաշնակից ԱՄՆ-ին:
Այս որոշմամբ երեք պետությունները միացել են մոտ 140 այլ երկրի որոշմանը, որոնք աջակցում են պաղեստինցիների ձգտմանը ստեղծել անկախ հայրենի տարածք, որն անկախ կլինի Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածքներից։
Մեծ Բրիտանիայի որոշումը խորհրդանշական կարևորություն ունի՝ հաշվի առնելով երկրի գլխավոր դերը ժամանակակից Իսրայելի ստեղծման գործում՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։
«Այսօր, պաղեստինցիների և իսրայելցիների համար խաղաղության հույսը վերականգնելու և երկու պետությունների լուծմանը հասնելու համար Մեծ Բրիտանիան պաշտոնապես ճանաչում է Պաղեստին պետությունը», – գրել է վարչապետ Քիր Սթարմերը սոցիալական ցանցում։
Սպասվում է, որ այլ երկրներ, այդ թվում Ֆրանսիան, այս շաբաթ նույն քայլը կկատարեն Նյու Յորքում տեղի ունեցող ՄԱԿ-ի ընդհանուր ասամբլեայում։