
Հյուսիսային Կորեան գաղտնի զենք է մշակել․ Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Ժողովրդական Հանրապետությունը «գաղտնի զենք է ձեռք բերել» իր պաշտպանական ներուժի ամրապնդման շրջանակում։ Նրա խոսքերը մեջբերել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը, փոխանցում է ТАСС գործակալությունը։
«Մեր պետությունն ու կուսակցությունը ձգտում են շարունակական, թռիչքաձև զարգացման մեր պաշտպանական կարողությունների ամրապնդման գործում», – ասել է Կիմ Չեն Ընը։
Նա հիշել է նոր ականակիրների կառուցումը, որը «ծովային տերություն դառնալու առաջին կարևոր քայլն էր», ինչպես նաև «ռազմավարական ուժերի անդադար ամրապնդումը» և զանգվածային արտադրության զենքի բնութագրերի բարելավումը։
«Բացի այդ, մենք ձեռք ենք բերել նոր գաղտնի զենք։ Պաշտպանական գիտության և հետազոտությունների ոլորտում նշանակալի նվաճումներ են գրանցվել, որոնք մեծապես կնպաստեն մարտական ներուժի կտրուկ աճին»,- ասել է Կիմ Չեն Ընը։
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է նաև, որ պատրաստ է բանակցել Վաշինգտոնի հետ, եթե ԱՄՆ-ն հրաժարվի Փհենյանի նկատմամբ միջուկային զինաթափման մոլուցքից և ընդունի երկրի իրականությունը։
Օրեր առաջ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հետևել էր ռազմավարական հետախուզական անօդաչու թռչող սարքերի փորձարկմանը։