22 Սեպ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրում եմ իմ երկիրը, բայց հիմա չեմ ճանաչում այն․ Ջոլին քննադատել է ԱՄՆ–ն ​​և խոսքի ազատության կոչ արել 

Սիրում եմ իմ երկիրը, բայց հիմա չեմ ճանաչում այն․ Ջոլին քննադատել է ԱՄՆ–ն ​​և խոսքի ազատության կոչ արել 

Իսպանիայում գտնվող օսկարակիր դերասանուհի Անջելինա Ջոլին խոսել է Միացյալ Նահանգներում խոսքի ազատության և իրավունքների սահմանափակումների մասին: Աստղը նշել է, որ չնայած իր երկրի հանդեպ սիրուն, այլևս չի ճանաչում այն:

Fox News–ի փոխանցմամբ՝ Սան Սեբաստիանի կինոփառատոնում, որտեղ Ջոլին ներկայացնում է իր «Կուտյուր» ֆիլմը, նրան հարցրել են. «Ինչի՞ց եք վախենում որպես արվեստագետ և ամերիկացի»: Դերասանուհին խորը շունչ է քաշել և նույնիսկ մի քանի րոպե դադար տվել, նախքան կարծիք հայտնելը:

«Դա շատ բարդ հարց է: Ես սիրում եմ իմ երկիրը, բայց հիմա չեմ ճանաչում այն: Ես միշտ ապրել եմ միջազգային կյանքով. իմ ընտանիքը միջազգային է, իմ ընկերները, իմ կյանքը… Ամեն ինչ, ինչը բաժանում կամ սահմանափակում է որևէ մեկի անձնական ազատությունը, շատ վտանգավոր է: Սրանք այնքան լուրջ ժամանակներ են, որ մենք պետք է զգույշ լինենք և թեթևամտորեն ոչինչ չասենք: Մենք ապրում ենք շատ, շատ բարդ ժամանակներում», – ընդգծել է դերասանուհին:

Ռազմագերիներ