23 Սեպ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի պատվիրակությանն արգելվել է այցելել Նյու Յորքի բուտիկներ և մեծածախ խանութներ

Իրանի պատվիրակությանն արգելվել է այցելել Նյու Յորքի բուտիկներ և մեծածախ խանութներ

Դոնալդ Թրամփի վարչակազմն արգելել է ԱՄՆ–ում գտնվող կամ Նյու Յորքում աշխատող իրանցի դիվանագետներին այցելել Նյու Յորքի բուտիկներ և մեծածախ խանութներ և ձեռք բերել շքեղության իրեր՝ առանց Պետքարտուղարության հատուկ թույլտվության․ հայտնում է AP–ը։

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Թոմի Պիգոտի խոսքով՝ այս քայլն Իրանի ղեկավարության վրա առավելագույն ճնշման քաղաքականության մի մասն է։

«Իրանական հոգևորականությունն առատորեն ծախսում է արտասահմանում, մինչդեռ երկրի բնակչությունը բախվում է աղքատության, քայքայվող ենթակառուցվածքների, ջրի և էլեկտրաէներգիայի պակասի խնդրին», – ասել է Պիգոտը։

Իրանական պատվիրակության տեղաշարժը նույնպես սահմանափակված է:

Ռազմագերիներ