23 Սեպ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպան վճռականորեն տրամադրված է օկուպացնել Մոլդովան. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն 

Եվրոպան վճռականորեն տրամադրված է օկուպացնել Մոլդովան. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն 

Եվրամիությունը վճռականորեն տրամադրված է օկուպացնել Մոլդովան և պատրաստվում է ՆԱՏՕ-ի «դեսանտ» տեղակայել Ուկրաինայի Օդեսայի մարզում՝ Մերձդնեստրը վախեցնելու համար։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հայտարարության մեջ, որը ստացել է ТАСС-ը։

ԱՀԾ-ի ունեցած տեղեկատվության համաձայն՝ Բրյուսելը մտադիր է պահպանել Մոլդովան իր «ռուսաֆոբ քաղաքականության» շրջանակում։

«Դա նախատեսվում է անել ցանկացած գնով, ներառյալ՝ զորքերի տեղակայումը և երկրի փաստացի օկուպացիան։ Այս փուլում ՆԱՏՕ-ի զինված ուժերի ստորաբաժանումները կենտրոնանում են Ռումինիայում՝ Մոլդովայի սահմանի մոտ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ծառայության տվյալներով՝ ՆԱՏՕ-ի զորքերը պատրաստվում են Օդեսայի մարզում տեղակայման։ Նշվում է, որ Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից պրոֆեսիոնալ զինվորական անձնակազմի առաջին խումբն արդեն տեղում է։

Ռազմագերիներ