
Գուտերեշը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ուկրաինայում խաղաղության կոչ է արել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ուկրաինայում խաղաղության կոչ է արել։
«Ես բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների և այլ երկրների վերջին դիվանագիտական ջանքերը։ Մենք պետք է աշխատենք համապարփակ հրադադարի և արդար ու երկարատև խաղաղության համար՝ համաձայն ՄԱԿ–ի Կանոնադրության, բանաձևերի և միջազգային իրավունքի», – ասել է նա բարձր մակարդակի շաբաթվա բացմանը։
Քննարկումները տեղի կունենան սեպտեմբերի 23-27-ը, ինչպես նաև սեպտեմբերի 29-ին։ Գլխավոր քարտուղարից հետո, Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ կունենա 80-րդ նստաշրջանի նախագահ Աննալենա Բերբոկը։