24 Սեպ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«ԱՄՆ կառավարության հետ բանակցություններն Իրանի ազգային շահերին ոչ մի օգնություն չեն տա, դրանք անդառնալի վնաս են հասցնում Իրանին. Խամենեի

«ԱՄՆ կառավարության հետ բանակցություններն Իրանի ազգային շահերին ոչ մի օգնություն չեն տա, դրանք անդառնալի վնաս են հասցնում Իրանին. Խամենեի

Թեհրանը միջուկային զենքի կարիք չունի, դրա օգտագործման անհրաժեշտություն չի տեսնում․ հեռուստատեսային ուղերձի միջոցով հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։

«Մենք նման զենքի կարիք չունենք, մենք որոշել ենք հրաժարվել դրանից»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ Թեհրանը տեղի չի տա արտաքին ճնշմանը ուրանի հարստացման իրավունքին վերաբերող հարցերում։

Խամենեին հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն այս պահին Թեհրանին օգուտ չեն տա, այլ միայն վնաս կհասցնեն:

«ԱՄՆ կառավարության հետ բանակցություններն Իրանի ազգային շահերին ոչ մի օգնություն չեն տա, ոչ մի օգուտ չեն տա մեզ, ոչ մի չարիքից մեզ չեն պաշտպանի»,- ասել է նա:

Խամենենին հավելել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն այս պայմաններում անդառնալի վնաս են հասցնում Իրանին:

 

Ռազմագերիներ