
Տարվա ամենաուժեղ թայֆունի պատճառով Չինաստանում տարհանվել է գրեթե 2 մլն մարդ
Տարվա ամենաուժեղ արևադարձային ցիկլոնի՝ «Ռագասա» գերթայֆունի մոտենալու պատճառով Չինաստանի հարավային Գուանդուն նահանգից տարհանվել է գրեթե երկու միլիոն մարդ․ գրում է BBC-ն։
Փոթորիկի պատճառով սկսված ուժեղ անձրևների հետևանքով Թայվանում զոհվել է 14 մարդ։
Չորեքշաբթի ցիկլոնը հասել է Հոնկոնգ՝ իր հետ բերելով փոթորիկ ու տեղատարափ անձրևներ։
Թայվանի արևելյան Հուալիեն շրջանում լիճը դուրս է եկել ափերից՝ դառնալով ուժեղ ջրհեղեղների պատճառ։ Երկրաբանները տեղի ունեցածը նկարագրում են որպես «լեռներից եկող ցունամի»։
Գերթայֆունի պատճառով օրեր շարունակ ուժեղ անձրևներ, քամիներ ու փոթորիկ է եղել Ֆիլիպիններում, Թայվանում, Հոնկոնգում և հարավային Չինաստանում։