24 Սեպ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը վերականգնում է Իսրայելի հարձակմանը ենթարկված հրթիռային կայանները, սակայն չունի բաղադրիչներ

Իրանը վերականգնում է Իսրայելի հարձակմանը ենթարկված հրթիռային կայանները, սակայն չունի բաղադրիչներ

Իրանը սկսել է վերականգնել հրթիռների արտադրությամբ զբաղվող օբյեկտները, որոնք ոչնչացվել էին հունիսին Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ․ հայտնում է Associated Press-ը՝ հավելելով, որ դա հաստատում են արբանյակային լուսանկարները։

Մասնագետները կարծում են, որ հրթիռային ծրագրի վերականգնումը կենսական նշանակություն ունի Իրանի համար։

Հունիսյան պատերազմի ժամանակ Իրանի ՀՕՊ համակարգերը շարքից դուրս էին եկել։ Հրթիռային տեխնոլոգիաների գծով փորձագետներն Associated Press-ին ասել են, որ Թեհրանի հիմնական նպատակներից մեկը հրթիռային վառելիքի բաղադրիչները հավասարաչափ խառնելու համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելն է։ Սա հատկապես արդիական է՝ հաշվի առնելով ամսվա վերջին Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների հնարավոր վերականգնումը, որոնք նպատակ ունեն զսպել հրթիռային ծրագրի զարգացումը։

Planet Labs PBC-ի նոր արբանյակային լուսանկարները հաստատում են, որ Փարչինի և Շահրուդի օբյեկտներում վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Մասնավորապես, Փարչինում տեսանելի են վերանորոգման փուլում գտնվող որոշ շենքեր:

Ռազմագերիներ