
Բժիշկներին առաջին անգամ հաջողվել է բուժել Հանթինգթոնի հիվանդությունը
Բրիտանացի բժիշկներն առաջին անգամ հաջողությամբ բուժել են ուղեղի հետ կապված ամենաբարդ հիվանդություններից մեկը՝ Հանթինգթոնի հիվանդությունը․ գրում է BBC-ն։
Հիվանդությունը ժառանգական է․ այն սպանում է ուղեղի բջիջները և հիշեցնոմ է դեմենցիայի, Պարկինսոնի հիվանդության և շարժիչ նեյրոնների հիվանդության համադրություն։
Նշվում է, որ բուժման շնորհիվ պացիենտների մոտ հիվանդության զարգացումը դանդաղել է 75%-ով։
Սա նշանակում է, որ հիվանդության ախտորոշման դեպքում մեկ տարվա ընթացքում սպասվող վատթարացումը տեղի կունենա չորս տարվա ընթացքում՝ հիվանդներին տալով տասնամյակների «որակյալ կյանք»։
Բուժումը գենային թերապիայի տեսակ է, որը պացիենտը ստանում եմ 12-18 ժամ տևողությամբ գլխուղեղի բարդ վիրահատության ընթացքում։
«Մենք մեր ամենախենթ երազներում անգամ չէինք կարող ակնկալել հիվանդության կլինիկական զարգացման 75%-ով դանդաղեցում», – ասել է Լոնդոնի Հանթինգթոնի հիվանդությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Թաբրիզին։