26 Սեպ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավրովը բութ մատն է ցույց տվել ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հետ բանակցություններից հետո

Լավրովը բութ մատն է ցույց տվել ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հետ բանակցություններից հետո

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առանց խոսքերի նկարագրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ իր հանդիպման արդյունքները՝ պարզապես բութ մատը վեր պարզելով․ հայտնում է РИА Новости–ն։

Չորեքշաբթի Լավրովն ու Ռուբիոն հանդիպել են Նյու Յորքում։ ՄԱԿ–ի ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած հանդիպումը եղել է դռնփակ և տևել է մոտ մեկ ժամ։ Հանդիպումից հետո Լավրովը չի խոսել մամուլի հետ՝ ցույց տալով միայն բութ մատը։

Ինչպես հայտնում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից, Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ Լավրովը և Ռուբիոն հաստատել են իրենց շահագրգռվածությունն ուկրաինական ճգնաժամի խաղաղ լուծում գտնելու հարցում։

ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարության համաձայն՝ Ռուբիոն բանակցությունների ընթացքում կրկնել է Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու Թրամփի կոչը:

 

Ռազմագերիներ