26 Սեպ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեհաստանը բացել է Բելառուսի հետ սահմանը

Լեհաստանը բացել է Բելառուսի հետ սահմանը

Լեհաստանը բացել է Բելառուսի հետ սահմանը․ հաղորդում է Belta-ն։

Բելառուս-Լեհաստան սահմանին այժմ գործում է երկու անցակետ։ Դրանցից միայն մեկը՝ Բրեստի անցակետն է բաց ուղևորափոխադրումների համար։

Լեհաստանը միակողմանիորեն փակել էր Բելառուսի հետ սահմանը սեպտեմբերի 12-ին՝ Բելառուսում Ռուսաստանի հետ անցկացվող «Արևմուտք-2025» համատեղ զորավարժությունների ֆոնին։ Այս զորավարժություններն ավարտվել են սեպտեմբերի 16-ին։ Սահմանի փակման պահին ժամկետներ չէին նշվել։

Սեպտեմբերի 10-ի գիշերը մոտ 20 ռուսական անօդաչու էր մտել Լեհաստանի տարածք։ Դրանք որսալու համար օդ էին բարձրացվել կործանիչներ, մի քանի անօդաչու թռչող սարքեր խոցվել էին. սա առաջին դեպքն էր, երբ անօդաչու թռչող սարքեր են խոցվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա։

Ռազմագերիներ