
Էրդողանը «ծաղրել» է Մակրոնին ՄԱԿ-ի կենտրոնակայանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպման ժամանակ կատակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասին։ Տեսանյութը տարածվել է սոցցանցերում։
Ողջույնի ժամանակ երկու առաջնորդները միմյանց հարցրել են, թե ինչպես են։ Մակրոնը պատասխանել է. «Գոհ եմ»։ Ինչին նրա թուրք գործընկերն ասել է. «Ուրեմն լինում են ժամանակներ, երբ նրա մոտ ամեն ինչ լավ է»։