
Շրի Լանկայում ճոպանուղու վթարի հետևանքով զոհվել է 7 բուդդիստ վանական
Շրի Լանկայում ճոպանուղու վթարի հետևանքով զոհվել է 7 բուդդիստ վանական։ Զոհերի թվում կան օտարերկրացիներ։ Նրանցից մեկը Ռուսաստանից է․ հաղորդում է ТАСС-ը։
13 վանական տեղափոխող վագոնը ճոպանի պոկվելու հետևանքով ընկել է ճոպանուղուց։ Երկու վանականների հաջողվել է ցատկել վագոնից, նախքան դրա ընկնելը։
Վանականներից չորսը ծանր վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոցներ։