
Սպիտակ տանն Էրդողանը կփորձի F-35-երի վերաբերյալ համաձայնության գալ Թրամփի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի Սպիտակ տանը կհյուրընկալի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին․ գրում է Reuters գործակալությունը։
Սա կլինի վեց տարվա ընթացքում Էրդողանի առաջին այցը Սպիտակ տուն։
Նշվում է, որ Էրդողանը հույս ունի օգտագործել երկու երկրների միջև ջերմ երկկողմ հարաբերությունները՝ համոզելու Վաշինգտոնին չեղարկել ԱՄՆ պատժամիջոցները և թույլ տալ գնել F-35 կործանիչներ։
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Թուրքիայի հետ սերտ հարաբերություններ չուներ, մասամբ նրա՝ Ռուսաստանի հետ սերտ կապերի պատճառով։ Նշվում է, որ Թրամփն ավելի դրական է վերաբերվում Մոսկվային և ավելի սերտ անձնական կապեր ունի Էրդողանի հետ։ Ուստի Անկարան հույս ունի շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները, որոնք Թրամփը սահմանել էր 2020 թվականին՝ Թուրքիայի կողմից ռուսական S-400 հրթիռային համակարգեր ձեռք բերելու պատճառով։