27 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սագրադա Ֆամիլիան շուտով կդառնա աշխարհի ամենաբարձր քրիստոնեական եկեղեցին

Սագրադա Ֆամիլիան շուտով կդառնա աշխարհի ամենաբարձր քրիստոնեական եկեղեցին

Սագրադա Ֆամիլիան՝ Անտոնիո Գաուդիի տաճարը Բարսելոնայում, որի շինարարությունը սկսվել է 1882 թվականին, շուտով կհասնի իր լիարժեք բարձրությանը․ հայտնում է catholicregister.org–ը։

Մինչև 2025 թվականի ավարտը շինարարները նախատեսում են 17 մետրանոց խաչ տեղադրել ամենաբարձր աշտարակի՝ Հիսուս Քրիստոսի աշտարակի վրա: Դրանից հետո Սագրադա Ֆամիլիան կդառնա աշխարհի ամենաբարձր քրիստոնեական եկեղեցին, սակայն այն դեռևս անավարտ է:

2026 թվականին կլրանա Գաուդիի մահվան հարյուրամյակը, սակայն մինչև այդ ամսաթիվը գլուխգործոցի կառուցումը չի ավարտվի:

Չնայած նրան, որ եկեղեցին դեռ գտնվում է կառուցման փուլում, այն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է։ 2010 թվականի նոյեմբերի 7-ին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը պաշտոնապես օծել է մայր տաճարը։ Տաճարն Իսպանիայի ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից է։

 

Ռազմագերիներ