29 Սեպ
2025
27° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տեղատարափ անձրևների պատճառով Իսպանիայի որոշ նահանգներում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել   

Տեղատարափ անձրևների պատճառով Իսպանիայի որոշ նահանգներում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել  

«Գաբրիել» փոթորկի պատճառով երկուշաբթի Իսպանիայի Վալենսիա, Կաստելյոն և Տարագոնա նահանգներում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել․ գրում է Euronews-ը՝ հղում անելով Իսպանիայի պետական ​​օդերևութաբանական գործակալությանը (Aemet)։

Ըստ կանխատեսումների՝ մի քանի ժամվա ընթացքում մեկ քառակուսի մետրի վրա հնարավոր է կուտակվի 180 լիտր ջուր։

Կիրակի կեսօրին Վալենսիայի բնակիչները Քաղաքացիական պաշտպանության գործակալությունից բջջային հեռախոսներին արտակարգ իրավիճակի մասին ահազանգ են ստացել։ Գործակալության հայտարարության մեջ նշվում է, որ որոշ շրջաններում հնարավոր փոթորկի վտանգ է կանխատեսվում մինչև երկուշաբթի կամ երեքշաբթի կեսգիշեր։ 

Ռազմագերիներ