
Ֆրանսիայում վիրաբույժները սխալմամբ հեռացրել են տղամարդու առողջ երիկամը՝ հիվանդի փոխարեն
Ֆրանսիայում վիրաբույժները սխալմամբ հեռացրել են տարեց տղամարդու առողջ երիկամը՝ հիվանդ երիկամի փոխարեն․ գրում է The Daily Mail-ը։
2025 թվականի հունիսին 77-ամյա ֆրանսիացին քաղցկեղի հետազոտություն է անցել Փարիզի մերձակայքում գտնվող հիվանդանոցում։ Թեստի արդյունքների հիման վրա նրան նշանակվել է նեֆրէկտոմիա՝ երիկամի հեռացման վիրահատություն։
Վիրահատությունից առաջ տղամարդը ճիշտ է լրացրել բժշկական անձնակազմի ստուգաթերթիկը։ Սակայն, երբ արթնացել է անզգայացումից, պարզել է, որ վիրաբույժները հեռացրել են իր առողջ երիկամը։
Տղամարդու կյանքին այժմ վտանգ չի սպառնում, բայց նրա վերականգնման կանխատեսումը զգալիորեն վատթարացել է, քանի որ նա այժմ ստիպված կլինի հաղթահարել քաղցկեղը միայն մեկ՝ հիվանդ երիկամով։