
Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան
Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան․ գրում է թուրքական Sabah պարբերականըէ հղում տալով ընկերության հայտարարությանը:
«Մեր ընկերության տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել կանոնավոր չվերթներ իրականացնել Ռումինիայի Տիմիշոարա քաղաք և Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ հաշվի առնելով հնարավորություններն ու շուկայական պայմանները», – ասվում է հաղորդագրության մեջ: