
Մասկն աշխատանքից ազատել է X-ի ինժեներին, երբ վերջինս ասել է, որ մարդիկ այլևս չեն հետևում նրա գրառումներին․ Newsweek
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն աշխատանքից ազատել է X սոցցանցի ինժեներին, երբ վերջինս ասել է, որ մարդիկ չեն հետևում նրա գրառումներին, քանի որ սկսել են ավելի քիչ հետաքրքրվել նրանով․ գրում է Newsweek-ը՝ հղում անելով անկախ լրագրող Ջեյքոբ Սիլվերմանի գրքից մի հատվածի։
«Մասկը տարված էր իր գրառումների արձագանքների քանակով։ Նա աշխատանքից ազատել է ընկերության ինժեներին, երբ վերջինս ասել է, որ արձագանքների թիվը նվազել է, քանի որ մարդիկ ավելի քիչ են հետաքրքրվում նրանով», – նշվում է զեկույցում։
Ավելին, ըստ հրապարակման, 2023 թվականի Սուպերբոուլի ժամանակ Մասկը «Թվիթերում» գրել էր, որ ինքը «Ֆիլադելֆիա Իգլս»-ի երկրպագու է։ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենը նույնպես իր աջակցությունն էր հայտնել թիմին, և նրա թվիթը մոտ երեք անգամ ավելի շատ դիտում էր ունեցել, քան Մասկինը։
«Սա անընդունելի էր Մասկի համար, նա նախ ջնջեց իր գրառումը, խաղից հետո թռավ Կալիֆոռնիա՝ պահանջելու փոփոխություններ Twitter-ի ալգորիթմներում… «Բարձր հրատապության» հարցն արագ լուծվեց ընկերության 80 ինժեներների՝ մեկ գիշերվա ջանքերի շնորհիվ», – նշում է լրատվամիջոցը։
Newsweek-ի տվյալներով՝ ինժեներներն այնպես են կարգավորել Twitter-ի համակարգերը, որ Մասկի գրառումներն առաջնահերթ լինեն։