03 Հոկ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԹՍ-ները խանգարում են Եվրոպայի թռիչքներին. Մյունխենի օդանավակայանը մի քանի ժամով դադարեցրել է աշխատանքը

ԱԹՍ-ները խանգարում են Եվրոպայի թռիչքներին. Մյունխենի օդանավակայանը մի քանի ժամով դադարեցրել է աշխատանքը

Մյունխենի օդանավակայանում հինգշաբթի երեկոյան ԱԹՍ-ների հայտնաբերման պատճառով դադարեցվել են թռիչքները, ինչի հետևանքով չեղարկվել է 17 թռիչք  և մոտ 3,000 ուղևոր մնացել է օդանավակայանում. գրում է The Guardian-ը:

Այլ երկրներից ժամանող 15 թռիչք տեղափոխվել է Շտուտգարտ, Նյուրնբերգ, Վիեննա և Ֆրանկֆուրտ։ Սա Եվրոպայում ԱԹՍ-ների պատճառով տեղի ունեցած վերջին խափանումն է: Նախորդ շաբաթ նմանատիպ դեպքեր էին արձանագրվել Դանիայում և Նորվեգիայում:

Գերմանական օդային շարժման ծառայությունները հինգշաբթի երեկոյան Մյունխենի օդանավակայանում սահմանափակել են թռիչքները, ապա ամբողջովին դադարեցրել դրանք ԱԹՍ-ների հայտնաբերման պատճառով։ Օդանավակայանը վերաբացվել է ուրբաթ առավոտյան:

Քաղաքն այս շաբաթ ավելի լարված էր. ավանդական Օկտոբերֆեստը ժամանակավորապես փակվել էր ռումբի սպառնալիքի պատճառով, իսկ հյուսիսային բնակելի շենքում հայտնաբերվել էին պայթուցիկներշ։

Դանիան դեռ չի նշել, թե ում է համարում պատասխանատու իր օդային տարածքում տեղի ունեցած միջադեպերի համար, որոնք խափանել էին մի քանի օդանավակայանների աշխատանքը, սակայն Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը ասել է, որ դրա հնարավոր մեղավորը կարող է լինել Ռուսաստանը:

Ֆրեդերիկսենը նշել է, որ Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենադժվար և վտանգավոր իրավիճակում է։ Նա Եվրոպական միության ղեկավարների հետ քննարկումներ է անցկացրել Ուկրաինային աջակցելու և եվրոպական պաշտպանական ծրագրերը ամրապնդելու մասին, որպեսզի մայրցամաքը 2030 թվականին պատրաստ լինի պաշտպանվել ներխուժողների դեմ:

Հանդիպման ժամանակ առաջնորդները աջակցել են ԵՄ պաշտպանական միջոցների ամրապնդմանը՝ ռուսական ԱԹՍ-ներից պաշտպանվելու համար:

Կիրակի օրը Գերմանիայի օդային պաշտպանության Ֆրիգատ «FSG Hamburg»-ը ժամանել է Կոպենհագեն՝ «բարելավելու Դանիայի օդային տարածքի հսկողությունը» գագաթնաժողովի ժամանակ, հայտնում են Դանիայի զինված ուժերը։

Ֆրիգատը ՆԱՏՕ-ի «Բալթյան պահակ» առաքելության մաս է, որը դաշինքը ցանկանում է ամրապնդել։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Բալթյան ծովում, ներառյալ Դանիայում, ավելի բարձր զգոնություն է ապահովվելու:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի կատակել է, որ այլևս ԱԹՍ-ներ չի թռցնի Դանիայի վրա, սակայն Մոսկվան հերքել է միջադեպերի հետ իր կապը:

Ռազմագերիներ