
Պեսկովն ասել է՝ ինչպես են Պուտինի թոռները շնորհավորում պապին
Վլադիմիր Պուտինի թոռները ջերմորեն ու սիրով են շնորհավորում նրան ծննդյան օրվա կապակցությամբ, ինչպես բոլոր թոռներն՝ իրենց պապիկներին․ ինչպես հայտնում է РИА Новости—ն, այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պուտինը հոկտեմբերի 7-ին կնշի իր ծննդյան 73-ամյակը։ Պեսկովն ասել է, որ ՌԴ ղեկավարը վաղը շատ ծրագրած գործեր ունի։ Նա, հավանաբար, ունի նաև անձնական գործեր, նշել է մամուլի քարտուղարը։