
Թրամփն Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու որոշում արդեն կայացրել է, բայց հարցեր ունի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդեն որոշում է կայացրել Ուկրաինային «Տոմահավկ» թևավոր հրթիռների մատակարարման վերաբերյալ, բայց ցանկանում է հասկանալ, թե ինչպես է Կիևը մտադիր դրանք օգտագործել․ գրում է Reuters–ը։
«Այո, ես արդեն որոշում եմ կայացրել… Ես ուզում եմ իմանալ, թե ինչ են նրանք անելու դրանցով, ուր են ուղարկելու դրանք», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով «Տոմահավկ» հրթիռների վերաբերյալ հարցին։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահն ասել է, որ չի ուզում տեսնել Ուկրաինայում հակամարտության սրում։
ՌԴ նախագահ Պուտինն օրեր առաջ հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից «Տոմահավկ» հրթիռների օգտագործումն անհնար է առանց ամերիկացի զինվորականների մասնակցության։ Ամեն դեպքում, Ռուսաստանը կարձագանքի ագրեսիվ գործողություններին։