
Հատուկ գործողության գոտում ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ Ռուսաստանի զինուժի ձեռքում է. Պուտին
Մայիսի 20-ին Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները որոշում է կայացրել իր «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ճարտարապետության վերաբերյալ։ Նա նշել է, որ համակարգի ստեղծումը կտևի ընդամենը երեք տարուց մի փոքր պակաս։ Վաշինգտոնի վարչակազմը առաջարկում է դրա համար հատկացնել մոտավորապես 175 միլիարդ դոլար։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրը պահպանում է ռազմավարական նախաձեռնությունը հատուկ գործողությունների գոտում։ Նա այս հայտարարությունն արել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ․ հայտնում է 1tv.ru–ն։
«Ուկրաինայի զինված ուժերը նահանջում են մարտական շփման գծի ամբողջ երկայնքով»,– հայտարարել է ՌԴ նախագահը։
Նա նշել է, որ ռուսական բանակն այս տարի արդեն 5 հազար քառ. կմ և 219 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել։
Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողությունն» Ուկրաինայում սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին։ Պուտինը հայտարարել է, որ պատճառը ՆԱՏՕ-ի անվերահսկելի արևելյան ընդլայնումն է և Ուկրաինայի՝ դաշինքին միանալու հեռանկարը, որը կոպտորեն խախտում է ռուս-արևմտյան պայմանավորվածությունները։