08 Հոկ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էմանուել Մակրոնը հանդես կգա հայտարարությամբ

Էմանուել Մակրոնը հանդես կգա հայտարարությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 8–ի երեկոյան նախատեսում է պաշտոնական հայտարարություն անել․ փոխանցում է Le Figaro-ն։

Ելույթը նախատեսված է Էմանուել Մակրոնի կողմից «քաղաքական ուժերի հետ վերջնական քննարկումների» համար սահմանված վերջնաժամկետի լրանալուն պես։ Բանակցությունները վարել է նախկին վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն, որը հրաժարական է տվել հոկտեմբերի 6-ին։

Հոկտեմբերի 7-ին «Անսասան Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Մաթիլդ Պանոն հայտարարել է, որ Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) բյուրոն կքննարկի Էմանուել Մակրոնին պաշտոնից հեռացնելու առաջարկը։ Բանաձևի վերաբերյալ քվեարկությունը, որն արդեն ստորագրել են խորհրդարանի 104 անդամներ, նախատեսված է հոկտեմբերի 8-ին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը հետևյալ հարցով. «Արդյո՞ք Ռուսաստանի «ստվերային նավատորմը» նրան վերջացրեց»։

Ռազմագերիներ