
Արգենտինայի նախագահը ռոք համերգ է տվել՝ իր վարկանիշը բարձրացնելու համար
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը ռոք համերգ է տվել Բուենոս Այրեսում՝ փորձելով բարձրացնել իր վարկանիշը տնտեսական ճգնաժամի և քաղաքական սկանդալների ֆոնին․ գրում է The Guardian-ը։
Հոկտեմբերի 7-ին 54-ամյա պոպուլիստ, Rolling Stones տրիբյուտ խմբի նախկին առաջատար Խավիեր Միլեյը բեմ է բարձրացել Movistar Arena-ում՝ փորձելով համերգի միջոցով վստահություն ներշնչել իր կողմնակիցներին։
«Օլե, օլե, օլե, օլե, օլե։ Միլեյ, Միլեյ»․ վանկարկել են նրա հազարավոր երկրպագուները, մինչդեռ նախագահն ինքը բեմից գոռացել է. «Ես մարդ եմ։ Գուցե դա միշտ չէ, որ տեսանելի է, բայց ես իրական եմ»։