08 Հոկ
2025
30° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆինլանդիայում խցանումները թեթևացնելու համար անօդաչու սարքեր և արհեստական ​​բանականություն է օգտագործվում

Ֆինլանդիայում խցանումները թեթևացնելու համար անօդաչու սարքեր և արհեստական ​​բանականություն է օգտագործվում

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին քաղաքում սահուն երթևեկության ապահովման համար օգտագործում է անօդաչու սարքեր և արհեստական ​​բանականություն. գրում է Euronews-ը։

Հելսինկիի Արևմտյան նավահանգիստը Եվրոպայի երկրորդ ամենածանրաբեռնված նավահանգիստն է, որը տարեկան սպասարկում է մոտ 6 միլիոն լաստանավային ուղևորի։

2023 թվականից ի վեր անօդաչու սարքերը թռչում են խոշոր տրանսպորտային հանգույցի վրայով՝ կապելով լաստանավերը, տրամվայները, մետրոյի գծերը և գնացքները։

Հելսինկիի նորարարական «Forum Virium Helsinki» ընկերության տվյալներով՝ անօդաչու սարքերը տեղեկատվություն են հավաքում ուղևորների ընտրած երթուղիների վերաբերյալ՝ տարբեր տրանսպորտային միջոցների միջև կապը բարելավելու և խցանումները նվազեցնելու համար։

«Նախագիծը նպատակ ունի բարելավել երթևեկության հոսքն արհեստական ​​բանականության լուծումների միջոցով և ստեղծել հիմք ավելի կայուն քաղաքային շարժունակության համար», – Euronews Next-ին ասել է Forum Virium Helsinki ընկերության ղեկավար Էերո Ջալոն։

Անօդաչու սարքերը հետևում են մեքենաներին, տրամվայներին, հեծանիվներին, էլեկտրական սկուտերներին և հետիոտներին: Ըստ համակարգի՝ երեքից վեց անօդաչու սարք նկարահանում է երթևեկությունն ամենածանրաբեռնված ժամերին։ Այնուհետև, խցանումների և երթևեկության հոսքի վերաբերյալ անօդաչու սարքերից ստացված տվյալները փոխանցվում են արհեստական ​​բանականությանը՝ սիմուլյացիաներ ստեղծելու համար։

Ռազմագերիներ