
Հյուսիսային Կորեան ռազմական շքերթ է անցկացրել ու ներկայացրել նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը գլխավորել է Փհենյանում անցկացված ռազմական մեծ շքերթը, որի ժամանակ ներկայացվել է նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ․ գրում է Reuters-ը։
Միջոցառումն անցկացվել է Հյուսիսային Կորեայի իշխող Աշխատավորական կուսակցության հիմնադրման 80-ամյակի առթիվ։
Օտարերկրյա հյուրերի թվում են եղել Չինաստանի վարչապետ Լի Ցյանը, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած ռուսական պատվիրակությունը և Վիետնամի կոմունիստական կուսակցության առաջնորդ Տո Լամը։
Շքերթին ցուցադրվել է Hwasong-20–ը՝ Հյուսիսային Կորեայի ամենաառաջադեմ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը լրատվամիջոցները բնութագրում են որպես «միջուկային ռազմավարական զենքի ամենահզոր համակարգ»։


