13 Հոկ
2025
11° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն Իսրայելի ընդդիմության առաջնորդին անվանել է «հաճելի մարդ»

Թրամփն Իսրայելի ընդդիմության առաջնորդին անվանել է «հաճելի մարդ»

Քնեսեթում ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդին՝ նրան անվանելով «ընդդիմության շատ հաճելի առաջնորդ» և «հաճելի մարդ»․ գրում է NBC News-ը։

«Նա լավ մարդ է։ Բիբի, նա լավ մարդ է: Հիմա դու կարող ես մի փոքր ավելի բարի լինել, Բիբի, որովհետև դու այլևս պատերազմի մեջ չես», – կատակել է Թրամփը՝ օգտագործելով վարչապետ Նեթանյահուի մականունը։

Քնեսեթում ելույթի ժամանակ Թրամփն առաջարկել է նաև դադարեցնել Նեթանյահուի նկատմամբ հետաքննությունը։

«Պարո՛ն նախագահ, ինչո՞ւ չեք ներում շնորհում նրան։ Անկախ նրանից՝ հավանում եք դա, թե ոչ, նա դարձել է լավագույն պատերազմական առաջնորդներից մեկը»,- հայտարարել է ԱՄՆ առաջնորդը։

Նեթանյահուն մեղադրվում է կոռուպցիայի համար։

Ռազմագերիներ