
ԵԱՀԿ գործող նախագահի այցն Ադրբեջան հետաձգվել է․ լրատվամիջոցներ
ԵԱՀԿ գործող նախագահ և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի այցն Ադրբեջան հետաձգվել է․ գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով տեղեկացված աղբյուրի։
Էլինա Վալտոնենի այցն Ադրբեջան նախատեսված էր հոկտեմբերի 13-15-ը՝ Հարավային Կովկաս նրա տարածաշրջանային այցի շրջանակում։
ԵԱՀԿ գործող նախագահը հոկտեմբերի 14-ին այցելել է Հայաստան, իսկ վաղը կմեկնի Վրաստան։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ողջունել է Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունն ու նշել, որ Մինսկի խմբի լուծարումից հետո հարաբերությունները նոր փուլ կմտնեն։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի փակման գործընթացը կավարտվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը»,- ասել է նա։