
Վենեսուելան փակել է իր դեսպանատունը Նորվեգիայում՝ ընդդիմության առաջնորդին Նոբելյան մրցանակի արժանացնելուց հետո
Վենեսուելան հայտարարել է Օսլոյում իր դեսպանատան փակման մասին․ հաղորդում է BBC News-ը:
Սա տեղի է ունեցել Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի կողմից Վենեսուելայի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինո Մաչադոյին Խաղաղության մրցանակ շնորհելուց մի քանի օր անց։
Իրենց հայտարարության մեջ Վենեսուելայի իշխանությունները չեն հիշատակել Մաչադոյին Նոբելյան մրցանակ շնորհելու որոշումը՝ նշելով, որ դեսպանատան փակումը դիվանագիտական ծառայության վերակառուցման մի մասն էր։
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Կարակասն առանց բացատրության փակել է Օսլոյում իր դեսպանատունը։
Վենեսուելան նաև հայտարարել է, որ փակում է դեսպանատունն Ավստրալիայում և բացում նոր ներկայացուցչություններ Զիմբաբվեում և Բուրկինա Ֆասոյում, որոնց անվանել է «ռազմավարական գործընկերներ» «հեգեմոնների» դեմ պայքարում։
Նոբելյան խաղաղության մրցանակը Մաչադոյին շնորհվել է հոկտեմբերի 10-ին։ Օսլոյում Նոբելյան կոմիտեն հայտարարել է, որ մրցանակը Մաչադոյին է շնորհվել «Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքների պաշտպանության համար պայքարում անխոնջ աշխատանքի համար»։