10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայերն աշխարհի ամենազայրացած ժողովուրդներից են․ զեկույց

Հայերն աշխարհի ամենազայրացած ժողովուրդներից են․ զեկույց

Վերջերս հրապարակված հուզական վիճակի վերաբերյալ համաշխարհային հարցման համաձայն՝ հայերն աշխարհի ամենաբարկացած ժողովուրդներից են, մինչդեռ ուզբեկներն՝ ամենահանգիստներից։

Gallup-ի «Աշխարհի հուզական առողջությունը 2025» զեկույցում փորձ է արվել չափել բացասական հույզերի ու փորձառությունների մի շարք, այդ թվում՝ անհանգստություն, տխրություն, զայրույթ և ֆիզիկական ցավ։ Արդյունքների համաձայն՝ հայերի 43 տոկոսը հայտնել է, որ օրական առնվազն մեկ անգամ զայրույթ է զգում, ինչը գրանցված երրորդ ամենաբարձր տոկոսն է՝ զիջելով միայն Չադին և Հորդանանին։

Ըստ հրապարակման՝ նշված երկրներում զայրույթի բարձր ցուցանիշը պայմանավորված է ակտիվ հակամարտություններով, վերջին շրջանում տեղի ունեցած պատերազմներով և շարունակական քաղաքական և տնտեսական անկայունությամբ։ 

Gallup-ի տվյալները ցույց են տվել լայն ժողովրդագրական և սեռային անհամապատասխանություններ բացասական հույզեր ունեցողների շրջանում։ Հարցման համաձայն՝ «Աշխարհում կանայք ավելի շատ տխրություն և ֆիզիկական ցավ են զգում»։

«Երիտասարդներն ավելի շատ զայրույթ են զգում, մինչդեռ միջին տարիքի մարդիկ՝ ամենաշատ սթրեսը։ Տարեցներն ամենաշատ տխրությունն են ապրում», – նշվել է զեկույցում։

Հարցումը նաև ձգտում է գրանցել դրական հույզերն ու փորձառությունները, ինչպիսին են ուրախությունը, ծիծաղը և հարգանքով վերաբերվելը։ Ուզբեկստանը 8-րդ տեղում է ամեն օր հաճույք ստացող համաշխարհային բնակչության առումով, որտեղ հարցվածների 88 տոկոսը հայտնել է, որ նախորդ 24 ժամվա ընթացքում ծիծաղել կամ ժպտացել է։

Դանիան, Պարագվայը, Ինդոնեզիան, Մեքսիկան և Գվատեմալան աշխարհի «հաճույքի» վարկանիշային աղյուսակում առաջին հնգյակում են։

Կովկասի կամ Կենտրոնական Ասիայի ոչ մի այլ երկիր չի ընդգրկվել Gallup-ի դրական կամ բացասական հույզերի վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում։

Հարցումը պարզել է, որ անորոշությունն ու հակամարտությունն ավելի ուժեղ ազդեցություն ունեն բացասական հույզերի վրա, քան խաղաղության և անվտանգության զգացումը՝ հաճույքի վրա։

«Հոգեբանները վաղուց են նկատել բացասական կողմնակալությունը. վատ իրադարձություններն ու զգացմունքներն ավելի շատ են ծանրանում մարդկանց մտքում, քան՝ լավերը», – նշվում է հարցման մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ