
Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկը․ Լեկորնյուն մնում է վարչապետ
Ֆրանսիայի վերանշանակված վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հաղթահարել է կառավարության նկատմամբ անվստահության երկու քվեարկություններից մեկը․ գրում է BBC-ն։
Դա հնարավոր է դարձել Սեբաստիան Լեկորնյուի կողմից Սոցիալիստական կուսակցության աջակցությունը ստանալու շնորհիվ, այն բանից հետո, երբ նա խոստացել է կասեցնել նախագահ Մակրոնի առաջարկած վիճահարույց կենսաթոշակային բարեփոխումը: Ծայրահեղ ձախակողմյան կուսակցության նախաձեռնությունը ստացել է 271 ձայն, ինչը պակաս է կառավարությանը հրաժարական տալու համար անհրաժեշտ 289 ձայնից։
Ակնկալվում է, որ ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորման» նախաձեռնած երկրորդ քվեարկությունը նույնպես կձախողվի։
Վերլուծաբանների մեծ մասը կասկած չունի, որ Լեկորնյուն հեշտությամբ կհաղթահարի նաև Լը Պենի կուսակցության առաջարկը։


