
Անուն՝ կազմված 2253 բառից․ նորզելանդացին շահել է դատը և պաշտոնապես դարձել Գինեսի ռեկորդակիր
Նորզելանդացին դարձել է Գինեսի համաշխարհային ռեկորդակիր՝ ամենաերկար անվան համար, որը բաղկացած է 2253 բառից․ գրում է The Daily Mail-ը։
1990 թվականի մարտին Լոուրենս Ուոթքինսը որոշել է փոխել իր անունը՝ ներառելով ավելի քան 2000 անձնանուն, ապա դիմել է շրջանային դատարան՝ իր ռեկորդը գրանցելու համար։ Դիմումը դատարանն ընդունել է, բայց մերժվել է Գլխավոր գրանցողի կողմից։ Լոուրենսը չի հանձնվել և բողոքարկել է Նոր Զելանդիայի բարձրագույն դատարանում, որը տղամարդու բողոքը բավարարել է։ Բարձրագույն դատարանի որոշմամբ՝ Լոուրենս Ուոթքինսը ճանաչվել է ռեկորդակիր, բայց երկրում փոխվել է երկու օրենք՝ կանխելու համար, որ մյուսները նույնն անեն։
«Ես միշտ հիացած եմ եղել որոշ մարդկանց սահմանած անսովոր ռեկորդներով, և ես իսկապես ուզում էի դրա մի մասը լինել», – ասել է Ուոթքինսը Գինեսի համաշխարհային ռեկորդների խորհրդին տված հարցազրույցում։


