14 Մար
2026
5° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրամիությանը նոր միացող անդամները կարող են զրկված լինել վետոյի իրավունքից

Եվրամիությանը նոր միացող անդամները կարող են զրկված լինել վետոյի իրավունքից

Նոր երկրները կարող են միանալ Եվրամիությանն՝ առանց վետոյի իրավունքի, ինչը կարող է այնպիսի առաջնորդներին, ինչպիսին է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ավելի հանդուրժող դարձնել Ուկրաինայի նման երկրների անդամակցությանը դաշինքին. գրում է POLITICO-ն:

Ըստ քննարկումներին տեղյակ երեք եվրոպացի դիվանագետների և ԵՄ պաշտոնյայի՝ ԵՄ անդամակցության կանոնները փոխելու առաջարկը գտնվում է վաղ փուլում և պետք է հաստատվի բոլոր գործող երկրների կողմից։ Գաղափարն այն է, որ նոր անդամները կստանան լիարժեք իրավունքներ, երբ ԵՄ-ն վերանայի իր գործունեության ձևը՝ առանձին երկրների համար դժվարացնելով քաղաքականության վրա վետո դնելը։

Սա ԵՄ-ի ընդլայնման կողմնակից կառավարությունների վերջին փորձն է՝ կենդանություն հաղորդելու ընդլայնման գործընթացին, որն այժմ արգելափակվում է Բուդապեշտի և մի քանի այլ մայրաքաղաքների կողմից՝ մտավախությամբ, որ այն կարող է անցանկալի մրցակցություն առաջացնել տեղական շուկաների համար կամ վտանգել անվտանգության շահերը։ Եվրոպական հանձնաժողովը, սկանդինավյան և բալթյան երկրները, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի երկրներն ավանդաբար կողմ են եղել ընդլայնմանը։

Նախաձեռնությունը թույլ կտա անդամակցության ճանապարհին գտնվող երկրներին՝ Ուկրաինա, Մոլդովա և Չեռնոգորիա, վայելել ԵՄ անդամակցության բազմաթիվ առավելություններ, բայց առանց վետոյի իրավունքի, ինչը ԵՄ կառավարությունները միշտ գնահատել են որպես ԵՄ քաղաքականությունը կանխելու վերջնական գործիք:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ