10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պարկինսոնի հիվանդություն ունեցող կինը կլառնետ է նվագել գլխուղեղի վիրահատության ժամանակ

Պարկինսոնի հիվանդություն ունեցող կինը կլառնետ է նվագել գլխուղեղի վիրահատության ժամանակ

Անգլիայում Դենիզ Բեյքոն անունով կինը գլխուղեղի վիրահատության ժամանակ կլառնետ է նվագել․ գրում է BBC-ն։

Վաթսունհինգամյա Բեյքոնը նշել է, որ «պարզապես հիանալի էր» տեսնել և զգալ, թե ինչպես էին վիրահատության ժամանակ իր մատներն «ավելի լավ և արագ» շարժվում։

Բեյքոնի մոտ ախտորոշվել էր Պարկինսոնի հիվանդություն, որն ազդել էր նրա քայլելու, լողալու, պարելու և երաժշտական գործիք նվագելու ունակության վրա:

Լոնդոնի Քինգս քոլեջի հիվանդանոցում նա ենթարկվել է ուղեղի խորը խթանում (deep brain stimulation՝ DBS) կոչվող վիրահատական միջամտության։ Չորս ժամ տևած վիրահատության նպատակն էր մեղմել հիվանդության ախտանիշները։

Նշվում է, որ վիրահատությունն անցկացվել է տեղային անզգայացման միջոցով։

Վիրաբույժը նշել է, որ վիրահատության ընթացքում Բեյքոնն անընդհատ կլառնետ է նվագել, ինչն օգնել է «նրբորեն կարգավորել էլեկտրոդների դիրքը նրա ուղեղի խորքում, մինչև որ նա կարողացել է նվագել իր սիրելի երաժշտական ​​գործիքը»։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ