27 Հոկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
57 օր և շարունակելի․․․Թրամփը ռեկորդ է սահմանել իր նախագահության ընթացքում «շաթդաունների» տևողության առումով

57 օր և շարունակելի․․․Թրամփը ռեկորդ է սահմանել իր նախագահության ընթացքում «շաթդաունների» տևողության առումով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռեկորդ է գրանցել կառավարության գործունեության մասնակի դադարեցման՝ «շաթդաունի» առումով։ Իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում կառավարությունը մասամբ փակ է եղել 36 օր, իսկ այժմ՝ արդեն 22 օր և դեռ շարունակում է փակ մնալ․ գրում է РБК-ն։

Թրամփի ռեկորդը սահմանվել է հոկտեմբերի 22-ին՝ իր նախագահության 2 ժամկետների ընթացքում «շաթդաունների» ընդհանուր տևողության առումով՝ 57 օր։ Նախկին ռեկորդը՝ 56 օր, սահմանել էր ԱՄՆ 39-րդ նախագահը՝ դեմոկրատ Ջիմի Քարթերը։

«Շաթդաունի» պայմաններում շարունակում են աշխատել միայն նրանք, ովքեր ապահովում են կյանքի և գույքի պաշտպանությունը (բժիշկներ, զինծառայողներ և այլն) և մի շարք այլ անձինք (օրինակ՝ նախագահը և Կոնգրեսի անդամները):

Մոտավորապես 1,4 միլիոն պետական ​​ծառայող կա՛մ արձակուրդի է ուղարկվել, կա՛մ աշխատում է առանց վարձատրության: ԱՄՆ վարչակազմը նաև հայտարարել է 4100 պետական ​​ծառայողի կրճատման ծրագրերի մասին՝ հիմնականում ֆինանսների, առողջապահության և սոցիալական ծառայությունների, կրթության, բնակարանաշինության և քաղաքային զարգացման նախարարությունների աշխատակիցներ: Oxford Economics-ի տվյալներով՝ կառավարության աշխատանքի մասամբ դադարեցումը դանդաղեցնում է տնտեսական աճը շաբաթական 0.1-0.2%-ով. եթե այն տևի ամբողջ եռամսյակ, ՀՆԱ-ի աճը կնվազի 1.2-2.4%-ով:

Նոր ֆինանսական տարին ԱՄՆ-ում պաշտոնապես սկսվում է հոկտեմբերի 1-ից: Քանի որ երկու կուսակցությունների սենատորները չեն կարողացել համաձայնության գալ, և Կոնգրեսը չի կարողացել ընդունել բյուջեի օրինագիծը, ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ պետական ​​գործակալություններին թույլատրված չէ միջոցներ ծախսել առանց Կոնգրեսի հաստատման, իսկ պետական ​​ծառայողները ստիպված են լինում պարտադիր չվճարվող արձակուրդ վերցնել:

Ռազմագերիներ