26 Հոկ
2025
7° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրապարակվել է Լուվրի կողոպուտից նոր տեսանյութ

Հրապարակվել է Լուվրի կողոպուտից նոր տեսանյութ

Հրապարակվել է Լուվրի կողոպուտից նոր տեսանյութ։ Այն ցույց է տալիս, թե ինչպես են ենթադրյալ գողերը փախչում օդային սանդուղքով։

BFMTV-ն պնդում է, որ տեսանյութն իսկական է։

Լուվրի կողոպուտը տեղի էր ունեցել անցած կիրակի։ Չորս գողերը պատուհանից ներս էին մտել թանգարանի «Ապոլլոն» սրահ և տարել թագավորական զարդեր։ Դա անելու համար նրանցից պահանջվել էր յոթ րոպե։

Վնասը գնահատվել է 88 միլիոն եվրո։ Գողացված զարդերն ապահովագրված չեն եղել։

Հանցագործների որոնումները դեռևս շարունակվում են։ Ֆրանսիայի արդարադատության նախարարը նախկինում կողոպուտն անվանել էր ձախողում երկրի համար։

Ռազմագերիներ