
Թաիլանդում մեկ տարվա սուգ է հայտարարվել թագավորի մոր մահվան կապակցությամբ
93 տարեկանում մահացել է Թաիլանդի մայր թագուհի Սիրիկիտը: Նա 60 տարի եղել է նախկին թագավոր Պհումիպոն Ադուլյադեթի կինը․ գրում է kommersant.ru-ն։
«Թագավորությունում հայտարարվում է մեկ տարվա սուգ Նորին Մեծություն մայր թագուհի Սիրիկիտի մահվան կապակցությամբ»,- ասվում է թագավորական պալատի հայտարարության մեջ:
2019 թվականից ի վեր Սիրիկիտը գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: 2025 թվականի հոկտեմբերի 17-ին նրա մոտ արյան վարակ է ախտորոշվել:
Սիրիկիտի որդին՝ Թաիլանդի ներկայիս թագավոր Մահա Վաչիրալոնգկորնը, հրամայել է հուղարկավորությունն անցկացնել ամենաբարձր մակարդակով։ Հրաժեշտի արարողությունը բաց կլինի երկրի բոլոր բնակիչների համար և տեղի կունենա Բանգկոկի թագավորական նստավայրի գահակալության դահլիճում:

