27 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի հարվածը Գազայի հատվածին չի խախտել հրադադարը․ Ռուբիո

Իսրայելի հարվածը Գազայի հատվածին չի խախտել հրադադարը․ Ռուբիո

Շաբաթ օրն իսրայելական ուժերի իրականացրած օդային հարվածը Գազայի հատվածին չի խախտել ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի պայմանները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն․ գրում է Bloomberg-ը։

«Իսրայելը չի հրաժարվել ինքնապաշտպանության իր իրավունքից»,- նշել է Ռուբիոն։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ իրենց հարվածի թիրախն «Իսլամական Ջիհադի» անդամն էր, որը պլանավորում էր հարձակում իսրայելական ուժերի դեմ։ Զինյալ խմբավորումը հերքել է այդ պնդումը՝ այն որակելով որպես «պարզապես սխալ մեղադրանք»։

Ռուբիոն, որը վերջերս այցելել էր Իսրայելի հարավում գտնվող ԱՄՆ-ի գլխավորությամբ նոր հրամանատարական կենտրոն, որը նախատեսված է խաղաղության համաձայնագրի իրականացմանը նպաստելու համար, ընդգծել է, որ «հրադադարը հիմնված է երկու կողմերի պարտավորությունների վրա»։

«Մենք դա չենք համարում հրադադարի խախտում։ Նրանք դրա իրավունքն ունեն, եթե Իսրայելի համար կա անմիջական սպառնալիք, և բոլոր միջնորդները համաձայն են դրա հետ», – հայտարարել է Ռուբիոն։

Ռազմագերիներ