
Apple-ի շուկայական արժեքը գերազանցել է 4 տրիլիոն դոլարը
Երեքշաբթի Apple-ի շուկայական արժեքն առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարը՝ դառնալով պատմության մեջ երրորդ ընկերությունը, որը հասել է այս շուկայական արժեքին՝ Microsoft-ից և Nvidia-ից հետո․ գրում է Reuters-ը՝ առևտրային տվյալներին հղումով։
Երևանի ժամանակով ժամը 17:38-ի դրությամբ Apple-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է 0.05%-ով՝ հասնելով մեկ բաժնետոմսի համար 268,8 դոլարի։ Դրանից րոպեներ առաջ այն հասել էր բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշին՝ 269,87 դոլարի, ինչն ընկերության շուկայական արժեքը հասցրել է 4,005 տրիլիոն դոլարի։


