29 Հոկ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
41 տարվա պատերազմն ավարտվում է. PKK-ն լիովին լքել է Թուրքիան

41 տարվա պատերազմն ավարտվում է. PKK-ն լիովին լքել է Թուրքիան

Ըստ թուրքական մամուլում տարածվող լուրերի՝ Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) ամբողջապես դուրս է եկել երկրից:

Ermenihaber.am-ը գրում  է, որ Թուրքիայի զինված ուժերի և ժանդարմերիայի ուղեկցությամբ 47 քուրդ զինյալներ, թողնելով ծանր զենքերը, լքել են Թուրքիան՝ հեռանալով իրենց ամենամոտ գտնվող սահմանային անցակետից:

Այս իրադարձությունը թուրքական տեղեկատվական դաշտում նկարագրվում է հետևյալ կերպ. «41 տարվա պատերազմն ավարտվում է. PKK-ն ամբողջությամբ լքել է Թուրքիան»:

Հատուկ ընդգծվում է նաև այն փաստը, որ սա առաջին դեպքն է, երբ ՔԲԿ-ականները չեն զբաղեցրել Թուրքիայում գտնվող իրենց ձմեռային ռազմազաները:

Թուրքական զինուժն այժմ համապատասխան ուսումնասիրություններ է կատարում զինյալների լքած ապաստարաններում:

 

Ռազմագերիներ