
Ուկրաինայի հարվածները 20%-ով կրճատել են Ռուսաստանի նավթավերամշակման հնարավորությունները. Զելենսկի
Ուկրաինական բանակի հեռահար հարվածները 20%-ով կրճատել են Ռուսաստանի նավթավերամշակման կարողությունները. Euronews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հղում անելով արևմտյան կառավարությունների հետախուզական տվյալներին:
Զելենսկիի խոսքով՝ ռուսական տարածքին հեռահար հարվածների ավելի քան 90%-ը հասցվել է Ուկրաինայում արտադրված հեռահար զենքերով։
Նա նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսական օգնություն՝ զարգացնելու ռազմական արդյունաբերությունը։
«Մենք պարզապես պետք է ամեն օր աշխատենք դրա վրա», – հավելել է նա:


